
Ս.թ. նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ հանդիպում ամբիոնների վարիչների հետ որի առաջին հատվածում պրոռեկտոր Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց ուսումնամեթոդական ոլորտի գործընթացները և արդիականացված պահանջները: Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ. Եվա Թորոսյանը ներկայացրեց ինստիտուցիանալ հավատարմագրման զեկույցի կարճ բովանդակությունը և կրթության որակի արդիական պահանջները:
Հանդիպման երկրորդ հատվածում Միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը ներկայացրեց միջազգային կապերի առաջնահերթությունները, նոր դրամաշնորհային ծրագրերին մասնակցությունը, միջազգային վեբինարի և թրեյնինգների վերաբերյալ տեղեկատվությունը: Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Աղաբեկյանը ներկայացրեց հաղորդակցման բարելավմանը միտված քայլերը:
Հանդիպման ավարտին մասնակիցներն իրենց հարցերը հղեցին բանախոսներին: