hyru
hyru

Միջազգային գիտաժողով` «Լեզուն, մշակույթը և սլավոնական լեզուների դասավանդումը չինական լսարանում: Իրողություններ և հեռանկարներ»

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Չանչունի համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «Լեզուն, մշակույթը և սլավոնական լեզուների դասավանդումը չինական լսարանում: Իրողություններ և հեռանկարներ» խորագրով:

Մասնակից երկրներն էին Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը և Լեհաստանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Չանչունի համալսարանի գիտական ​​գծով պրոռեկտոր Հան Էն, Ուկրաինայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանը և ուրիշներ:

Իր ելույթում պարոն Հան Էն նշեց, որ համալսարանը նախատեսում է կազմակերպել հայոց լեզվի ուսուցման կամընտրական դասընթացներ՝ դրանով իսկ  չինացի ուսանողներին հնարավորություն ընձեռելով ուսումնասիրել այն երկրների մշակույթն ու լեզուն, որոնք գտնվում են  «Մեկ գոտի և  մեկ ճանապարհ»-ի երկայնքում, ինչպես նաև նախապատրաստել  արհեստավարժ հետազոտողների և թարգմանիչների` երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության նպատակով։

Միջազգային գիտաժողովին մասնակցեց Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի գիտական ​​գծով փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Մարիաննա Աշոտի Բալոյանն իր զեկուցմամբ՝ «Բառակազմության դերը ռուսերենի` որպես օտար լեզվի համակարգում: Էթնոհոգեբանական լեզվաբանության հարցի շուրջ» թեմայով:

Leave a Reply