hyenru
hyenru

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՊԵՐԻՕԴՈՆՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ. ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 16-ին Հայբուսակ համալսարանի ընթերցասրահում անցկացվեց կոնֆերանս, որի կազմակերպիչը Հայաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիայի անդամ, Երևանի Հայբուսակ համալսարանի դասախոս, Torosyan clinics կլինիկայի բժիշկ-պերիօդոնտոլոգ Վարդան Առաքելի Թորոսյանն էր:

Կոնֆերանսի նպատակն էր բարձրացնել հետաքրքրությունը պերիօդոնտոլոգիայի նկատմամբ, զարգացնել և ամրացնել գիտելիքները կոնսերվատիվ պերիօդոնտալ բուժման, մասնավորապես ուլտրաձայնի օգտագործման մեջ:

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ երկխոսություն ներկայացնողի և պրակտիկ բժիշկների միջև,ինչպես նաև քննարկվեցին բժիշկների մոտ տարածված որոշ սխալներ և առաջարկվեցին ուղղման տարբերակներ:

Leave a Reply