hyenru
hyenru

МИР ВОКРУГ НАС. ՍՈՒՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Նոյեմբերի 30-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բնախույզ, թարգմանիչ,գրող լրագրող Սուրեն Հայրապետյանի «Мир вокруг нас» գրքի շնորհանդեսը և «Բնախույզի աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Գիրքը նվիրվում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր Լևոն Հարությունյանի 90-ամյակին: Բացման և ողջյունի խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը, հեղինակին շնորհավորեցին Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Անահիտ Հարությունյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի էնտոմոլոգիայի /Միջատաբանության և բնահողի կենդանաբանության/ բաժանմունքի վարիչ Մարկ Քալաշյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը, նկարիչ-լրագրող Ցոլակ Կանթեղը և այլոք:

Ներկաներին իրենց գեղեցիկ կատարումով ողջունեցին Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի պարային համույթի սաները:

Leave a Reply