hyenru
hyenru

Кафедры

Кафедра акушерства и гинекологии

Целью деятельности кафедры является предоставление теоретических знаний  и практических навыков для оценки состояния и функционирования  репродуктивной функции женщины, этиологии, патогенеза, клинической картины ее расстройств, а также диагностики,  консервативного и оперативного ведения.
     Для обеспечения надлежащего качества преподавания в рамках деятельности кафедры оуществляется:

  • Внедрение современных педагогического  и профессиональных  технических средств. Предоставление учебных материалов в электронном виде для более глубокого понимания полученных материалов   и повышения эффективности самостоятельной работы.
    Представление и  анализ тематических пациентов во время лекций, что дает студентам возможность активно участвовать в диагностике и лечения пациента, а также участвовать в родах, различных манипуляциях, перевязках как днем, так и ночью.
  • Помимо участия в клинической практике, преподавании теоретических материалов, обсуждений и анализа, кафедра обучает точному ведению медицинских документов, а также педиатрическим и гинекологическим и детским деонтологическим аспектам.
  • Регулярное обновление тематических программ для включения результатов последних научных исследований, а также методологического непрерывного совершенствования.
  • Проведение регулярных встреч с отдельными группами студентов, в ходе которых обсуждаются предложения студентов по преподаваемому материалу и процессу обучения.

         Клинической базой кафедры является  Медицинский центр «Грикор Нарекаци» с оснащенными по современным стандартам акушерско-гинекологической и неонатологической службами. 

      Кроме того, студентам кафедры предоставлены широкие возможности  отработки множественных практических навыков в Отделении Акушерства и Гинекологии Симуляционного центра:

  1. осмотра наружных и внуренных половых органов,
  2. осмотра в зеркалах
  3. гинекологического бимануального исследования (вагинально-абдоминального, вагинально-ректального, ректо-абдоминального)
  4. установки и извлечения внутриматочной спирали
  5. изучения структуры женского таза в акушерском отношении
  6. ручного позиционированием плода с дополнительными возможностями применения приемов Леопольда Лазаревича (модель плода),
  7. верификации динамики раскрытия шейки матки в родах
  8. всех этапов биомеханизмов родов в головном и тазовом предлежании
  9. разреза и ушивания вульвы при эпизиотомии
  10. произведение разрезов и наложения хирургических швов и повязок при Кесаревом Сечении.
  11. катетеризации мочевого пузыря и т.д.

Процесс обучения записывается на видеокамеры с целью последующего анализа и коррекции   ошибок, допущенных студентами.

Учебный симуляционный центр постоянно пополняется новыми экспонатами и компонентами и наиболее модернизированными моделями.

 

Зав. кафедрой Торосян Ева Алексеевна, к.м.н.

e-mail: evatorosyan@gmail.com

 

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը կրթական գործունեություն է իրականացնում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով երկու մասնագիտությունների գծով՝  մանկավարժություն և մեթոդիկա ու հոգեբանություն:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի գիտահետազոտական գործունեության ոլորտում գերակայում է սկզբնական կրթության մանկավարժության, մանկավարժական անձնուղղորդ տեխնոլոգիաների, սոցիալական մանկավարժության և հոգեբանության, մանկավարժական, տարիքային, կլինիկական և կրթության հոգեբանության ուղղությամբ հետազոտու­թյուն­ները:

Ամբիոնի նիստերի ժամանակ քննարկման առարկա են դառնում՝

  • կրթական ծրագրերի բարելավման,
  • առարկայական ծրագրերի արդիականացման,
  • միջանկյալ, ամփոփիչ և ավարտական քննությունների հանձնարարությունների և հարցաշարերի վերանայման,
  • ուսանողների ուսումնական առաջադիմության և կրթության որակի ապահովման,
  • միջանկյալ, ամփոփիչ և ավարտական քննությունների արդյունքների ամփոփման,
  • մասնագիտությունների ոլորտում, գիտական հանդեսներում, գիտական և մեթոդական նորությունների ներկայացման,
  • դասալսումների և փոխադարձ լասալսումների արդյունքների քննարկման,
  • ուսանողների կրթական մոտիվացիայի մակարդակի բարձրացման,
  • աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկումը:

Ամբիոնի մասնագիտությունների գծով ուսանողների հետազոտական գործունեությունը, հատկապես դրսևորվում է ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կատարման ընթացքում: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները վկայում են, որ աշխատանքները կատարվում են բարձր մակարդակով, ինքնուրույնությամբ, խնդիրների դրման և լուծման խորությամբ և մակարդակով:

Ուսանողները ակտիվորեն մասնակցում են ՈՒԳԸ–ի աշխատանքներն, նրանց հետազոտական աշխատանքները տպագրվում են Հայբուսակ համալսարանի երիտասարդ գիտնականների և ուսանղների միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուներում:

 

Ամբիոնի վարիչ՝ Հայկ Հմայակի Պետրոսյան

Մանկավարժական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր

Էլ․ հասցե՝ hahapet@rambler.ru

Ռուսաց լեզվի և համաշխարհային գրականության ամբիոն

Ամբիոնի գործունեության նպատակն է դասավանդվող առարկաների միջոցով /համաշխարհային գրականություն, ռուսաց լեզու/  կրթել սերնդին՝ խթանելով ոչ միայն ամուր գիտելիքների ձեռքբերումը, այլ նաև հոգևոր արժեքների ձևավորումը։ Ամբիոնի դասախոսների կողմից հաճախ կազմակերպվող մշակութային միջոցառումները նպաստում են ուսանողների աշխարհայացքի զարգացմանը հոգևոր բնագավառում։

Ամբիոնի վարիչ՝  Նատալի Կարենի Գոնչար-Խանջյան

Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Էլ․ հասեցե՝ nat37gon@gmail.com

 

Նորմալ ֆիզիոլոգիայի և ախտաբանության ամբիոն

Ամբիոնի նպատակն է՝ մեծ ուշադրություն դարձնել կրթության որակի բարելավման, ուսումնակրթական ժամանակակից մեթոդների ներդրման, ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստման, նրանց բարոյա-հոգեբանական դաստիարակության գործընթացին, նրանց ծանոթացնել գիտական հետազոտությունների ժամանակակից տեխնիկական մեթոդներին, մասնագիտական նորագույն գրականությանը, ուսանողների մոտ առաջացնել հետաքրքրություն դասավանդվող առարկաների նկատմամբ։ Ամբիոնում դասավանդվում են մարդու նորմալ ֆիզիոլոգիա, ախտաբանական ֆիզիոլոգիա և ախտաբանական անատոմիա առարկաներ։ Ամբիոնում դասավանդումն անց է կացվում դասախոսությունների լաբորատոր պարապմունքների և սեմինարների ձևով։ Լսարաններն ապահովված են ինտերակտիվ նյութերի ցուցադրման համար անհրաժեշտ սարքերով, կան միկրոսկոպներ, պատրաստուկներ, պլակատներ, լաբորատոր աշխատանքների համար (ֆիզիոլոգիա առարկայից) կան համապատասխան սարքավորումներ, լուծույթներ, վիրաբուժական գործիքներ։

ԳԱ Լ․Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ պայմանագրի համաձայն երկու լաբորատորիաներում ուսանողները ծանոթանում են ֆիզիոլոգիական հետազոտությունների ժամանակակից մեթոդներին, դասավանդվող թեմաներին համապատասխան մասնակցում են պոտենցիալների առցանց գրանցման ծրագրային փորձերին, ախտաբանական առարկայից դասընթացներ են անցկացնում դիահերձարանում։

 

Տիրապետելով տարբեր օրգանների փոխկապակցվածության մասին ֆիզիոլոգիական օրենքների իմացությանը՝ ուսանողնորը կարող են համադրել ախտաբանական ֆիզիոլոգիա առարկայի ուսուցման ընթացքում ձեռք բերված գիտելիքներին, վերլուծել և դրանց զուգորդումը հետագայում կիրառել ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա առարկայի ուսումնառության ժամանակ տարբերել նորմայից շեղումները, կլինիկայում հիվանդությունների բուժման դինամիկայում վերադարձնել նորմալ վիճակի։ Նշվածն անհրաժեշտ է կլինիկական մտածելակերպի, բժիշկ — մասնագետի ձևավորման համար։ Ամբիոնում, ըստ ժամանակացույցի անցկացվող դասալսումները, ինքնուրույն աշխատանքների ներկայացումը, ուսանողական գիտական ընկերության կոնֆերանսներում զեկուցումներով հանդես գալը ևս նպատակաուղղված են մնայուն, հարուստ գտելիքներով ուսանողների պատրաստմանը։

Ամբիոնի վարիչ՝  Զուբեյդա Ալեքսանի Ավետիսյան
կենս․ գիտ, թեկնածու 

Էլ․ հասեցե՝ zubeida.avetisyan@gmail.com

 

Կենսաբանության, բժշկական գենետիկայի, հյուսվածքաբանության, բջջաբանության և էմբրիոլոգիայի ամբիոն

Ամբիոնը կարևորում է բարձրագույն կրթության բարեփոխումների, ուսուցման կրեդիտային համակարգի ներդրումն ու զարգացումը:

Ամբիոնում տարվող աշխատանքները նպատակաուղղված են հետևյալ խնդիրներին.

  1. գիտակրթական համակարգի համար պատրաստել մեթոդներին տիրապետող բարձր որակավորում ունեցող մասնագետներ,
  2. ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման պայմաններ՝ ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած լաբորատորիաներ, մասնագիտական տեղեկատվության աղբյուրներ,
  3. ստեղծել ուսանողակենտրոն ուսուցման համակարգի արդյունավետ գործառնելիության համար համապատասխան պայմաններ,
  4. իրականացնել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն՝ ամբիոնի գերակա ուղղություններով, ստեղծել կրթության որակի ապահովման պայմաններ,
  5. ընդլայնել միջազգային համագործակցության տարածությունը՝ կապեր հաստատելով արտերկրի բուհերի և գիտական կենտրոնների հետ,
  6. իրականացնել կարիերայի կենտրոնների հետ համագործակցություն շրջանավարտներին մասնագիտական աշխատանքով ապահովելու նպատակով:

Մարդու նորմալ անատոմիայի և տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոն

Ամբիոնի գործունեության նպատակն է դասավանդվող առարկաների միջոցով ուսանողներին ծանոթացնել  մարդու մարմնի տարբեր հատվածների անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններին, անատոմիական տարբեր միավորների կապը միմյանց հետ(անոթներ, նեյռվեր, ջլեր, դիահերձական նյութի վրա պրակտիկորեն ծանոթանալ անատոմիական կառուցվածքի հետ, ծանոթանալ հյուսվածքային շերտերի հարաբերակցությոանը միմյանց նկատմամբ: Ծանոթացնել ուսանողներին  սկզբնական վիրաբուժական հմտություններին, վիրաբուժական գործիքների խմբերին, հանգույցակար, հյուսվածքների տարանջատմանը և միացման սկզբունքներին, որոշ վիրահատությունների հետ և նրանց տեխնիկական առանձնահատկություններին: Զարգացնել մասնագիտական գրականությունից օգտվելու ունակությունները:

Ամբամբիոնների տեղակայման բազաներնեն՛ Համալսարանի անատոմիայի ամբիոն, Վնասվածթաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ախտաբանության և դատական բժշկորթյան ամբիոնի դիահերձարան։

Ամբիոնի վարիչ՝ Էդուարդ Սերգեյի Ավագյան

բժշկ.գիտ.թեկնածու

էլ.հասցե՝ edodoc@inbox.ru

Վերականգնողական և ավանդական բժշկության ամբիոն

Դասընթացի նպատակը.

Ուսանողների շրջանում վերականգնողական բժշկության վերաբերյալ կոնցեպտուալ (հայեցակարգային) մոտեցման ձևավորում, ինչպես նաև վերականգնողական բժշկության ձևերի, հնարավորությունների և մեթոդների մասին ամբողջական պատկերացման կազմում: Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել ավանդական ու այլընտրանքային բժշկության հնարավորությունները օրգանիզմի բնական բուժման խթանման գործընթացում:

Դասընթացի խնդիրները.

Դասընթացի խնդիրներն են ուսանողներին ուսուցանել ժողովուրդական, ավանդական ու այլընտրանքային բժշկության տեսական և գործնական հիմնական դրույթները, ինչպես նաեւ ժողովուրդական, ավանդական ու այլընտրանքային բժշկության դեղամիջոցներին ու մեթոդներին ամենատարածված հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Մարդու առողջության կառավարման վերաբերյալ տեսական և փորձնական գիտելիքների ստացում` հիվանդություններից, վնասվածքներից և վիրահատական միջամտութուններից հետո օրգանիզմի պակաս ֆունկցիոնալ պաշարներ ունեցող հիվանդների պաթոլոգիական պրոցեսների կանխելու նպատակով վերականգնողական օգնության տրամադրում և կազմակերպում:

Դասընթացի բովանդակությունը.

Ամբիոնի ձևավորման ժամանակաշրջանում աշխատակիցները իրականացնել են համապատասխան աշխատանք վերականգնողական, ավանդական ու այլընտրանքային բժշկության ուսումնական գործընթացի կազմակերպման ոլորտում` Ռուսաստանի,  ԱՄՆ-ի և Եվրոպայի համապատասխան կենտրոների ու ամբիոնների աշխատանքի փորձի ուսումնասիրության հիման վրա:                                                                                   

Վերականգնողական բժշկությունը գիտական գիտելիքների և պրակտիկ գործունեության համակարգ է, որն ուղղված է մարդու ֆունկցիոնալ պաշարների վերականգնմանը, ինչը կարող է նվազել գործունեության և շրջակա միջավայրի գործոնների անբարենպաստ ազդեցության կամ էլ հիվանդությունների և վիրահատական միջամտությունների արդյունքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «ռեաբիլիտացիա» (վերականգնում) տերմինին տալիս է հետևյալ սահմանումը. «Ռեաբիլիտացիան իրենից ներկայացնում է միջոցառումների ամբողջություն, որը թույլ է տալիս հիվանդությունների, վնասվածքների և բնածին արատների հետևանքով գործառույթների խախտումներ ունեցող անձանց հարմարվել նոր կայնքի պայմաններին այն հասարակության մեջ, որտեղ նրանք ապրում են»: Վերականգնողական  բժշկությունը, որպես բժշկական օգնության տեսակ, իր մեջ ներառում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հիվանդության զարգացման նախնական փուլի, ռիսկերի և հիվանդության վաղ շրջանի ձևերի ախտորոշումը, ինչպես նաեւ առողջացման և վերականգնման միջոցառումները:

Ամբիոնի վարիչ՝ Ավագյան Վահան Մկրտիչի

բժշկ.գիտ.թեկնածու, դոցենտ

Հասարակագիտական առարկաների ամբիոն

Հումանիտար առարկաների և միջազգային հարաբերությունների ամբիոնում աշխատում են թվով 7 մասնագետներ՝ պատմաբաններ, փիլիսոփաներ, միջազգայնագետներ։ Ամբիոնի կողմից ուսուցանվող առարկաները գլխավորապես համահամալսարանական բնույթի են և դասավանդվում են ԵՀՀ բոլոր ֆակուլտետներում։ Ամբիոնի գլխավոր ֆունկցիաներն են ուսանողներին հայրենի պատմության վերաբերյալ պատշաճ գիտելիքներով զինելը, սովորողներին հումանիտար բնույթի այլ առարկաների /քաղաքագիտություն, փիլիսոփայություն…/ դասավանդումը։

Իրավագիտության ամբիոն

Իրավագիտության ամբիոնը նպատակ է հետապնդում՝ ազգային և միջազգային աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողություններով, հմտություններով և անհրաժեշտ գիտելիքներով օժտված  իրավաբանների պատրաստում, որոնք կդառնան  իրավագիտության տարբեր ոլորտների որակյալ մասնագետներ։

       Ուսանողակենտրոն դասավանդումը հնարավորություն է տալիս  դասընթացները կազմակերպել նախագծերի  և իրական դեպքերի շուրջ,  ապահովելով  ճկուն կրթական մոդուլներ և հետագայում կրթությունը շարունակելու հնարավորություն:  Դրան մեծապես նպաստում է իրավաբանական կլինիկան, որը համագործակցության հուշագիր է կնքել ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի /UNHCR/  և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի հետ, որի հիման վրա իրականացնում է «Իրավունք բոլորի համար՝ Street Law»  և «Փախստականների իրավունք» ծրագրերը։ Այդ ծրագրերի շրջանակում կլինիկայի ուսանողներն այցելում են  ավագ դպրոցներ և քոլեջներ, աշակերտների ու մանկավարժների համար վարում են սեմինար-քննարկումներ փախստականների միջազգային և ներպետական իրավունքների վերաբերյալ: Այդ ծրագրերը նպաստում են  դեռահասների և մանկավարժների շրջանում իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, իսկ ուսանողներն ամրապնդում են իրենց տեսական գիտելիքները, միաժամանակ, ձեռք բերելով պրակտիկ կարողություններ և հմտություններ: Դրանով մեծանում է նաև ուսանողների պատասխանատվությունը իրենց ուսման, կարիերայի, կարողությունների զարգացման և ՄԿԾ-ի վերջնարդյունքներին հասնելու համար:

Օտար լեզուների ամբիոն

Հումանիտար ֆակուլտետի  ամբիոններից է Օտար լեզուների ամբիոնը, որն առանձնանում է դասավանդող առարկաների բազմազանությամբ ու դրանց կրթական բարձր որակով, ինչպես նաև   ամբիոնին հավատարիմ ու նվիրյալ, մանկավարժին հարիր վեհ կեցվածք ունեցող  դասախոսական կազմով։

  Օտար լեզուների ամբիոնի դերը մեծ է արդի կրթական ոլորտում, ամբիոնի առարկաների ուսուցումը լիովին համապատասխանում է կրթության ժամանակակից պահանջներին: Ամբիոնն արձանագրում է բազմաթիվ հաջողություններ՝ ի դեմս բուհն ավարտած ուսանողների, որոնք, ստանալով գիտելիքներ և պատշաճ կերպով տիրապետելով օտար լեզվին, ստանձնում են համապատասխան աշխատանքային պաշտոններ՝ բարձր պահելով ֆակուլտետի անունը, դասախոսների ներդրած ողջ վաստակը, ինչու՞ չէ, նաև նրանց սերն ու եռանդը։ 

Ամբիոնը տալիս է օտար լեզվի  (անգլերեն, իսպաներեն) որակավորում, որով ցանկացած ուսանող կարող է աշխատել ինչպես դպրոցում, այնպես էլ տարբեր բնագավառներում, որտեղ պարտադիր է օտար լեզվի իմացությունը։ Օտար լեզվի ամբիոնի առաջնային և գլխավոր նպատակն է համապատասխանել Որակի ապահովման կենտրոնի նոր պահանջներին, կրթական ծրագրերին։ Ամբիոնի առարկաները դասավանդվում են նաև այլ մասնագիտություններով ֆակուլտետներում և արժանանում են ուսանողի մեծ ուշադրությանն ու հետաքրքրվածությանը: